
Իրականությունը տրամագծորեն հակառակն է. Աննան ու Նիկոլն ի ցոյց են դրել ու դնում իրենց կենցաղը՝ քողարկելու հայ ժողովրդի դեմ հյուսված այն դավադրություններին իրենց ունեցած մասնակցությունը, որոնց պատճառով ասենք կորսվեց Արցախը, իսկ շուտով փաստի առաջ կարող է կանգնել նաև Հայաստանը: Արևմտյան քաղտեխնոլոգների կողմից վաղուց մշակված ու արդեն մաշված այս տեխնոլոգիան ի սկզբանե նպատակ է ունեցել՝ հանրությունների մոտ ստեղծելու տպավորությու, թե քաղաքական ղեկավարներն անկեղծ են, սովորական մարդիկ են ու ժողովդից թաքցնելու ոչինչ չունեն: Այս «կտերը», որ վաղուց Արևմուտքում է՛լ չեն ուտվում, բերել են ու «դայաղ արել» հայ հանրությանը՝ ժողովրդին թմրեցնելու ու իրականությունը քողարկելու՝ կարծելով՝ համեմատաբար հետամնաց ենք: Մարիամիկի՝ Ծառուկյանի օբյեկտների զուգարաններում արված սելֆիներից մինչև Աննայի եփած ավելուկ այդ տեխնոլոգիայի մի մաս են, ինչպես նաև դրա մի մասն է այն պոդքաստը, որ պարբերաբար Նիկոլը նկարում է՝ ի ցույց դնելով Աննայի լցրած պռոշները:
Բայց արձանագրենք, որ այդ պռոշներից հոսող ստին ոչ մի սթափ մարդ չի հավատում, ինչպես չի հավատում Նիկոլի այն ստերին, որոնց պատճառով Հայաստանը հայտնվեց այս անդունդում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել