
Tert.am-ը գրում է․
Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որը Մոսկվայում հունվարի 17-ին ստորագրելու են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն իր բնույթով կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։