
Միանգամից հարց է առաջանում՝ Թևանյան Անդոյի օրո՞ք է Հայաստանը դարձել ԵԱՏՄ անդամ կամ բեղուն համագործակցություն ծավալել ՀԱՊԿ-ի հետ՝ հաճախ ձրի զենք ստանալով… Կամ ինչպե՞ս կարելի է այսքան անբարո լինել ու ՌԴ կովկասյան քաղաքականությունը պայմանավորել Հայաստանի եվրաասոցացմամբ: Անդոն երևի չգիտի, բայց Պուտինի մյունխենյան ելույթից հետո Մոսկվան ինքը սկսեց հետզհետե երես տալ Ադրբեջանին՝ փնտրելով ուղիներ՝ Բաքվին իր ազդեցության գոտի բերելու համար: Ավելին՝ նույն կազանյան փաստաթղթի ծնունդը հենց այդ քաղականության արդյունք էր, որը մերժեց Իլհամը՝ ավելին ստանալու համար ու, փաստորեն, ստացավ, բայց ստացավ Նիկոլի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի տարած քաղաքականության պատճառով: Ավելին՝ ռուսական քաղաքագիտական շրջանակներից ցայսօր էլ խոստովանում են (օրինակ՝ Անդրանիկ Միհրանյանը), որ Սարգսյան-Նալբանդյան զույգի արտաքին քազաքակությունը պրակտիկորեն անթերի է եղել: Նրանք խոստովանում են, քանի որ Թևանյան Անդոյի նման ինչ-որ մեկից փող չեն վերցնում՝ երրորդ նախագահին սևացնելու համար: Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք կատարած Սարգսյանի չափավոր քայլերին, ապա այդ քայլերը միանգամայն արդարացված էին հենց միայն այն պատճառով, որ այն տարիներին չկար ընդգծված Մոսկվա-Արևմուտք թշնամանք, կար միայն մրցակցություն, ու բոլոր նորմալ երկրները պոստխորհրդային տարածաշրջանում ջանում էին վարել առավելապես կոմպելեմնտար քաղաքակնություն: Հենց այդ կոմլեմենտար քաղաքականության շնորհիվ էր նաև, որ 2016-ի մարտական գործողություններից հետո դիվանագիտական ճակատում Երևանը գրանցենց հաջողություն, որը հետո Նիկոլը մսխեց՝ գալով իշխանության նաև թևանյանանդոների ծախվածության պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3603
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել