Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: 
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընդհանուր առմամբ այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց։իսկ մնացած դեպքերով զբաղվել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել