Նախ՝ որևէ իշխանություն խնդիր ունի՝ լուծելու իր ազգի անվտանգության հարցը, ապա՝ երաշխավորելու բարեկեցություն: Ալենը չի հանդգնել գնահատական տալ սեփական քաղաքական թիմի կառավարմանը, քանի որ այնքան սխալներ, միտումնավոր դավաճանություններ ու պարզ լակոտություններ են արել, որ վերծուելու դեպքում կարող է հանկարծ պարզվել, որ ի դեմս ալենների գործ ունենք ստորագրությամբ թուրքերին տրված գործակալների հետ ուղղակի:
Նման «կտերով» խաբեցին հասարակությանը նաև 2018-ին, երբ հայ ժողովրդի գլխին բերում էին պատմական մասշտաբի ողբերգություն: Ընդ որում՝ առավել քան ակնհայտ է, որ փրայմերիզին մասնակցող իշխանամերձ դեմքերից որն էլ հաղթի, Հակոբյան Աննան շահելու է: Այսինքն՝ չկա իրական մրցակցություն, այլ ընդամենը գործ ունենք խեղկատակության հետ, որին Նիկոլը գիտակցաբար գնացել է:
Մյուս կողմից՝ եթե իշխանությունն այդքան հասանելի է, ինչպես պնդել է Ալենը, ինչո՞ւ է Նիկոլը աննախադեպ թվով ոստիկաններ բուծել ու տվել նրանց անպատիժ գործելու հնարավորություն: Մի քանի ամիս առաջ չէ՞ր, որ մարդկանց էին պայթեցնում կենտրոնական փողոցներում, որ Ալենը շարունակի մնալ նախագահ Ազային ժողովում: Բա դա հասանելի՞ իշխանության պահվածք էր:
Ամեն վայրկյան պատրաստ են կրկնել նույնը, եթե հանկարծ զգան, որ իրենց իշխանությանը վտանգ է սպառնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3488
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել