Հայտարարելով, որ Նիկոլի հետևում այլևս չկա ժողովուրդ, իսկ ՔՊ-ն դարձել է հայհոյանք՝ Թևանյան Անդոն, որ պնդել է՝ այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց հետ է հանդիպել ու շփվել, հայտարարել է, որ ինքն ու իր քաղաքական ուժը հանրության շրջանում սկսել են մեծ համբավ վայելել՝ դառնալով այն միակը, որի վարկանիշն աճում է. իր հետ խոսքի բռնված քաղաքացիները մերժել են Նիկոլին, ատելություն արտահայտել նրա հանդեպ:

Բայց այն, որ մարդիկ մերժում են Նիկոլին կամ ատում, նշանակո՞ւմ է, արդյոք, որ ընտրում են Անդոյին: Անդոյին այդ մասին քանի՞ հոգի է ասել, քանի՞սն են հավաստիացրել, որ եթե ասենք այս կիրակի ըտրություններ լինեին, ձայն կտային Անդոյին: Անդոն երևի երևակայել է, թե հավաքած 17000 ստորագրությունը ոչ թե ընդդեմ տրանսպորտի թանկացման է, այլ՝ հանուն իրեն, հանուն իր վաղվա կարիերային աճի:

Անդոյին հասարակությունը կարող է մաքսիմում ընկալել որպես ընդամենն իշխանությունների այս կամ այն նախաձեռնութան դեմ ստորագրություն հավաքող և ոչինչ ավելին: Անդոն էլ չլիներ, Չորբուլախի Հոպոպիկն էլ լիներ, տրանսպորտի գների թանկացման դեմ բավարար ստորագրություն կհավաքեր, քանի որ հարցն ունի սոցիալական մեծ սրություն, ու, ցավոք, մարդկանց մնացել է միայն փրփուրներից կախվելու տարբերկը: Անդոն ընդամենը փրփուր է քաղաքական դաշտում, որ վաղ թե ուշ պայթելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել