Սյամոն արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը հռչակել է գործակալ՝ ասելով՝ եթե մարդն առաջինն իր հայրենիքը չի գնահատում, գնահատում է ուրիշի շահը, այդ մարդը ոչ այլ ինչ է, քան գործակալ: «Ինձ համար գործակալ ա, կարող ա քո համար գործակալ չեն»,- ասել է Սյամոն իրեն հյուրընկալած Մուրազի Բորիկին, ինչին ի պատասխան վերջինս հավաստիացրել է Սյամոյին, որ ինքը չգիտի՝ գործակալ են, թե՝ոչ:

Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը,որ այժմ գերության մեջ է Ադրբեջանում, պախարակել կարող են միայն թուրքի ագենտները, որոնցից ամենակարկառունը թերևս Սյամոն է հանդիսանում կամ առնվազը կարկառուններից մեկը: Իսկ Սյամոն ո՞ւմ շահն էր սպասարկում արցախյան բունկերներում, երբ բարով-խերով հարթում էր ադրբեջանական բանակի ճանապարհը, Աննայի հետ սիլի-բիլի անում: Միանգամից արձանագրեք, որ Սյամոյի կալիբրի «գործ տվողները» սովորաբար չեն ձգում այս կամ այն գերտերության հատուկ ծառայությունների մակարդակին, այլ բավարավում են «մելկի» ագենտ լիելով:

Ինչ վերաբերում է Բորիկին, ապա նրանից դեռ «սպռոս» են անելու՝ պարզելու, թե ինչու է ջուր լցրել Սյամոյի թրքական ջրաղացին՝ նրան սեփական տաղավար հրավիրելով ու ի լուր բոլորի բարբաջելու հնարավորություն տալով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել