Սիրիայի ՌՕՈւ-ն եւ Ռուսաստանի ՕՏՈւ-ն հարվածներ են հասցրել ահաբեկիչներին Հոմսում՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՊՆ-ն Ֆեյսբուքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մեր ուժերը, որոնք գործում են Համայի եւ Հոմսի գյուղական տեղանքում, ինտենսիվ հրետանային եւ հրթիռային գնդակոծություն են վարում ահաբեկիչների տեղակայման դիրքերի ուղղությկամբ՝ կորուստներ պատճառելով նրանց։ Սիրիական եւ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների կուտակման վայրերին Հոմս նահանգի հյուսիս-արեւելքում՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, նրանց տրանսպորտային միջոցները եւ տեխնիկան»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել