Մուրազի Բորիկի տաղավարում հյուրընկալված Սյամոն, կրկին սյամոյություն անելով, հայտարարել է, թե քանի որ իր՝ 2013-ին գրած նամակին Սերժ Սարգսյանը չի արձագանքել, պետք է կանգնի դատարանի առաջ՝ նստելով մեղավորի աթոռին այնպես, ինչպես և Նիկոլը, որ չէր արձագանքել իր՝ 2018-ին գրած նամակին:

Սյամոն, որին «շիրա է տվել» Մուրազի Բորիկը, հերթական անգամ ապացուցել է իր՝ բարոյականությունից զուրկ լինելու փաստը. նա շարունակում է ոչ միայն հանիրավի կերպով մեղադրել նախկին իշխանություններին Նիկոլի գործած հանցագործությունների համար, այլև ինքն իրեն կարծելով՝ խոշոր ռազմական ստրատեգ՝ ինքն իրեն փորձում է «ջրից չոր դուսր բերել»: Այսինքն՝ մի կողմից՝ մեղմացնում է Նիկոլի մեղավորության աստիճանը, մյուս կողմից՝ «սվաղում» սեփական դավաճանությունը:

Հարց է առաջանում՝ «ստրատեգ» Սյամոյին ի՞նչն էր խանգարում ի ցույց դնել իր ունակություններն ու հասնել մինչև Բաքու, այլ ոչ թե Լելե Թեփե խաղացնել ու հսկայական զոհեր տալ՝ կոտրելով բանակի ողնաշարը. նա է, չէ՞, իդեան երկնել՝ օգնելու ազերիներին առաջ շարժվել:

Սյամոն գործուղվել էր Արցախ՝ պատերազմով հողերի հանձնումը կազմակերպելու: Այլ միսիա նա չի ունեցել Արցախում, իսկ Սերժ Սրագսյանն էլ ուշադրություն չի դարձրել Սյամոյի նամակին նախևառաջ այն պարզ պատճառով, որ շատ լավ էր ճանաչում նամակի հեղինակի որակական հատկանիշները, որոնցով Բորիկի հյուրը չի կարող պարծենալ:

Ինչ վերաբերում է Բորիկին, ապա Սյամոն ակնհայտորեն «յուղ է քսել նրա սրտին»՝ թիրախավորելով նախկին իշխանություններին: Բորիկին փող տվողները նրան հենց դրա համար են պահում, որ կա՛մ անձամբ թիրախավորի համապատասխան մարդկանց, կա՛մ անի դա միջնորդավորված՝ իր նմաններին ամբիոն տրամադրելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել