Ինչպես հայտնի է, ավտոբուսների բողոքավոր վարորդները դիմում են գրել ու հետ վերադարձել իրենց գործին նույն աշխատավարձով: Այսինքն՝ վարորդների կողմից բարձրացված բունտի հարցը Տիկոյին հաջողվել է լուծել իր համար շահեկան ձևով:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունները բավական արագ կարողացան հարցը լուծել:

Ինչպես հայտնի է, վարորդների կողմից բարձրացված բունտը որպես ինքնափիառի առիթ շտապեց օգտագործել Թևանյան Անդոն. գնաց նրանց մոտ, նկարվեց Բորիկի հեռախոսով, իր «ծանրակշիռ» խոսքը հղեց հանրությանը, «քոմենթեց» իրավիճակն ու փորձեց ստեղծել տպավորություն, թե կարող է այդ բունտին տեր կանգնել: Արդյունքում եղավ այն, որ վարորդները հասկացան, որ պայքարն անիմաստ է ու վերադարձան հետ: Բայց արդյոք բունտի մարման հարցում Թևանյան Անդոն ներդրում չունեցա՞վ այնպես, ինչպես ժամանակին՝ ընդդիմության փողոցային պայքարի մարման հարցում, երբ վերցնելով շարժումը սեփական ձեռքը՝ սկսեց մարդկանց աջ ու ձախ ուղարկել՝ իբր փողոցներ փակելու կամ ասենք ասֆալտին փռվելու: Դրանից շատ կարճ ժամանակ անց ուժեղացան Նիկոլի դիրքերը՝ լեզու դնելով ՔՊ-ականների բերանը:

Անդոն ակնհայտորեն տապալեց իր այս մի փորձությունը ևս. բողոքավորները, տեսնելով, որ ընդամեմը կարողացել են անդոների ուշադրությունը սևեռել իրենց կողմը, իսկ այդպիսիք զբաղված են ընդամենը դիվիդենտներ հավաքելով, հետ կագնեցին իրենց բողոքից՝ Ավինյան Տիկոյին ճիշտ հանելով:

Օրինաչափություն է՝ որտեղ հայտնվոմ է Թևանյան Անդոն, այնտեղ շարժումները մարում են, իսկ իշխանություններն ուժեղանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել