Վարդան Սեդրակյանը աչքիս լույսը չի, բայց ինչի՞ պիտի Լիսկայի տղուն ու թիկնապահին բաց թողնեն, իսկ իրան 14 տարվա ազատազրկման դատապարտեն։ Ինչի՞ պիտի իր իրավունքների համար պայքարող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորեն, իսկ Լիսկայի տղուն ու թիկնապահին բաց թողնեն։ Ինչի՞ պիտի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը համառորեն չփոխեն, անգամ 100–ից ավելի երաշխավորագրերի առկայության դեպքում, իսկ Լիսկայի տղուն ու թիկնապահին բաց թողնեն։ Եթե ինչ–որ մեկը կգտնվի, որ կարողանա էս աննորմալությունը իրավական ու բարոյական տեսանկյունից ինձ բացատրել, ուրեմն կընդունեմ նաև, որ ես եգիպտական բուրգ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել