Ալթայի երկրամասի Պրիոզերնի գյուղի մոտ թեթև ինքնաթիռ է կործանվել. oդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալթայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությանը։
«Նախնական տեղեկություններով ինքնաթիռը մասնավոր է։ Տեղում աշխատում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հավելել են, որ օդանավում եղել է մեկ օդաչու, որը զոհվել է։Նախնական տվյալներով արտակարգ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես Մոսկվայի ժամանակով 08։00-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել