Wildberries առցանց խանութի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Wildberries և Russ-ի մամուլի ծառայությունից, որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են, սակայն մասնագետներն արդեն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։

«Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերը կարող էին ժամանակից շուտ չեղարկվել։ Ընկերության մասնագետներն աշխատում են առցանց խանութի ճիշտ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հայտնել են ընկերությունից:

Հաղորդվում է, որ առաջիկայում պատվերների կարգավիճակը կթարմացվի և կուղղվի, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ստանալ սովորականի պես։

«Վերադարձված ապրանքների առաքման համար գանձված գումարը կվերադարձվի հնարավորինս սեղմ ժամկետներում», - հավելել են ընկերության մամուլի ծառայությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել