Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը, ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջի, չի պահանջում նոյեմբերի 9-10-ի փաստաթղթի 7-րդ կետի կատարում, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, պնդելով, թե դա անիրատեսական է, միաժամանակ ասել է՝ աշխարհաքաղաքական կոնկրետ զարգացումների արդյունքում իրենք ունենք հիմա նոր իրավիճակ, և հիմա իրենց անելիքը Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության ապահովելն է և ոչ թե նոր իրավիճակ ստեղծելը, որը հրձիգ կդառնա պատերազմի համար և կվտանգի Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը: «Մենք բոլորից ինչ որ պետք ա, պահանջում ենք, քննարկում ենք և անում ենք»,-վստահեցրել է բառիգը:
«Կռուտիտը» է՛լ ինչպե՞ս է լինում: Օրինակ՝ հարց է առաջանում՝ ումի՞ց ինչ են ՔՊ-ականները պահանջում,երբ անընդմեջ գտնվում են տվողի դերում: Կամ ո՞վ ասեց, որ արցախցիների վերադարձի հարցի բարձրացումն այս փուլում կարող է աղքատացնել Հայաստանի դիվանագիտական կապիտալը: Ընդհակառակը՝ եթե իսկապես Նիկոլը միջանցք տալու ցանկություն չունի, ապա նա այդ հարցը կարղ է «ջրել» նույն 7-րդ կետի պահանջն առաջ քաշելու միջոցով. Հայաստանը կենդանության նշաններ մի օր պե՞տք է ցույց տա, թե՞ ոչ: Բայց չեն անում, քանի որ դա իրեց տերերին պետք չէ, քանի որ հայերով բնակեցված Արցախը կարող է կրկին դառնալ ռուսական ազդեցության գոտի, իսկ Նիկոլը զոհել է Արցախն ու զոհում է Հայասգտանը, որպեսզի Կովկասում հնարավորինս նվազի ռուսական ազդեցությունը: Ամբողջ խաղը դրա շուրջ է, ինչի պատճառով այսօր Իլհամը դարջել է Պուտինի եղբայրը, իսկ Հայաստանը, որ Կովկասում միշտ եղել է Մոսկվայի հենարանը, վերածվել է չգտես՝ ինչի:
Բառիգի մատնանշածը բացառապես հորինածին պատրվակներ են՝ արդարացնելու համար արցախահայերին ու Հայաստանին պատուհասած աղետը, որոնք որևիցե օբյեկտիվ քննադատության չեն դիմանում: