Նախ պատգամավոր, հետո նախարարա դարձած Պապոյան Գևորի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա սեփականության համատեղ իրավունքով տնօրինում է 2 բնակարան Երևանում, ունի 1992-ի արտադրութան «VAZ», բայց 2023-ի ընթացքում ձեռք է բերել և ապա օտարել 2020-ի արտադրության «Toyota»: Գևորը 15300 դոլարի ու 2000000 դրամի չափով ավանդներ ունի, իսկ բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին կազմել են 415490 դրամ, կանխիկ դրամը կազմել է մոտ 1մլն դրամ, 25654844 դրամ էլ Գևորը 2023-ի ընթացքում եկամուտ է ստացել, մոտ 13 մլն դրամի էլ վարկ ունի բանկում, որի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 3,7 մլն դրամ: Ավելին՝ Գևորը 2023-ի ընթացքում մոտ 9,6 մլն դրամի էլ միանվագ ծախսեր է կատարել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3130
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել