Իհարկե, միանշանակորեն պետք է դրական գնահատել տեղի ունեցածը՝ միարժեքորեն արձանագրելով, սակայն, որ սա չի կարող համարվել արդարության լիարժեք հաղթանակ, քանի որ այն մեղադրանքները, որոնք «կարվել» են Աշոտյանի վրա Նիկոլի իշխանության թելադրանքով, ամբողջությամբ մերկապարանոց կեղծիք են. ոչ թե պետք է պատժի ձևը փոխեին, այլ առհասարակ ամբողջությամբ արդարացնեին ու դեռ մի բան էլ տուգանք վճարեին՝ մարդուն անտեղի անհարմություն, տառապանք պատճառելու համար:
Միանշանակ է, որ Աշոտյանը եղել ու մնում է քաղբանտարկյալ, մարդ, որը հալածվում է իր քաղաքական հայացքների, ակտիվություն դրսևորելու համարձակություն ունենալու, իրերն իրենց անունով կոչելու ու Նիկոլին դեմքը խարազանելու պատճառով: Ա՛յ եթե հարմարվող լիներ, Քննչական կոմիտեն երբեք նրա մասին չէր հիշելու, հետևից չէր ընկնելու, «փողերի լվացման» համար չէր մեղադրելու: Դեռ մի բան էլ գուցե Նիկոլը նրան պաշտոն առաջարկեր՝ կոնտրոլն ուժեղացնելու:
Արդարության հաղթանակը կկայանա միայն այն օրը, երբ Աշոտյանը լրիվությամբ կարդարացվի: Հուսանք՝ շուտով դա էլ կլինի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3124
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել