Նիկոլի տեղակալ Խաչատրյան Տիգրանի ներկայացրած հայտարարագրից պարզոմ ենք, որ նա ունի թվով 6 անշարժ գույք՝ բնակարան՝ Երևանի կենտրոնում ու ամառանոց՝ Շենգավիթում, ավտոտնակ, հողամաս ու անհատական բնակելի տուն՝ Ջրվեժում, հողամաս՝ Դիլիջանում, վարում է 2014-ի արտադրության «Mazda»: Տիգրանը 15000 դոլարի բանկային ավանդ ունի, իսկ նրա բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին կազմել են 20891 դլար, 4180000 դրամ, կանխիկ դրամը կազմել է 10000 դոլար, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22225880 դրամ:
Բացի այս ամենը՝ Նիկոլի տեղակալը, պարզվում է, մասնակցություն ունի նաև առևտրային կազմակերպություններում՝ 2,18%-ի չափով «Ռեվոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ում, որի կառավարման խորհրդի անդամ է նաև և 100%` «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3115
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել