Արգենտինան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար: Ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարցման պատճառը գերատեսչությունն անվանել է այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Արգենտինայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալ: Կառավարության նոտայում Արգենտինայի խնդրանքը հիմնավորված է հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով։Արգենտինան առաջին պետությունն էր, որը չճանաչեց Մադուրոյի հաղթանակն ընտրություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել