Յուր գլխի տարօրինակ ձևով հայտնի ՔՊ-ական Աղազարյան Հովիկը, խոսելով սահմանազատման պրոցեսի մասին, հստակեցրել է, թե հայկական կողմն ինչ սկզբունքով է առաջնորդվում այս հարցում: Ըստ նրա՝ ճիշտ է, որպեսզի Հայաստանը լինի զիջողի դիրքում, և որտեղ որ Ադրբեջանը ցանկանում է, այնտեղ էլ թող կանգնի. կարևորը պրոցեսն է, որն էլ երկարատև է: Հովիկի խոսքերով՝ քանի որ Բաքուն շահագրգված չէ խաղաղության պայամնագրի կնքմամբ, հետևաբար՝ Հայաստանը պետք է ասի՝ ինչպես ցանկանում ես, այդպես էլ անենք:
Իսկ ի՞նչ էր ասելու Հայաստանը, եթե Բաքուն իսկապես ցանկանար խաղաղության պայմանագիր կնքել, գուցե ուրախությունից Նիկոլը Երևա՞նն էլ նրանց հանձներ: Երբ Աղազարյան Հովիկը նման «ոսկեղենիկ» մտքեր է արտահայտում՝ բացահայտելով սեփական ղեկավարության թրքաբարո էությունը, չի՞մտածում, որ Նիկոլը հետո կարող է «դեմքին թռնել»: Հիմար-հիմար, բայց այսքա՞ն…
ՔՊ-ի համար իսկապես պրոցեսն է կարևոր, այլ ոչ թե դրա արդյուքը կամ հետևանքը, քանի որ Նիկոլն ընդամենը փորձում է ժամանակ շահել՝ պահելու իշխանությունը: Պետք լինի երևանյան հեռուստաաշտարակն էլ Իլհամին կնվիրաբերի, միայն թե վերջինս չհարձակվի ու Նիկոլին փորձության չենթարկի, իսկ թե այդ ընթացքում որքան կկորցնի Հայաստանը, կոնկրետ Աղազարյան Հովիկը թքած ունի: