Դատախազությունը գործ է հարուցել օգոստոսի 19-ին Սիցիլիայի ափերի մոտ խորտակված Bayesian զբոսանավի նավապետ Ջեյմս Քեթֆիլդի դեմ։ Այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։
Նավապետին կասկածում են նավաբեկության և յոթ մարդու չկանխամտածված սպանության մեջ։
Ավելի վաղ La Stampa թերթը հաղորդել էր, որ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են զբոսանավի նավապետ Քեթֆիլդի դերը Սիցիլիայի ափերի մոտ նավի խորտակման հարցում:
Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով:
Զոհերի թվում են բրիտանացի հայտնի ձեռնարկատեր Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստր Հաննան, աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան, ինչպես նաև նավի շեֆ-խոհարարը։
15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել