Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը,  Բագրատունյաց 16 շենքի
2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն: Բնարկարանում հայտնաբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասակածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել, իսկ սպանելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից, հարևաններն էլ փորձել են կնոջը օգնություն ցուցաբերել, սակայն հարվածները կյանքի հետ անհամատեղելի են եղել, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել