Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազայի հարցով օգոստոսի 15-ին Կատարում նախատեսված բանակցություններին իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի կառավարության գրասենյակից:Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն ազգային հետախուզական հաստատության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բարնեան, Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև պատանդների փոխանակման հարցերի համակարգող Նիցան Ալոնը և վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Օֆիր Ֆալքը: Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի իրականացման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել