Օգոստոսի 3-ին կայացավ ամառվա ամենասպասված, թեժ ու գունեղ իրադարձություններից մեկը՝ Summer Fest 2024-ը: «Մենք փրոջեքթը», Սիրուշոն, Սարոն պայթեցրին բեմն ու նվիրեցեին անկրկնելի երեկո իրենց երկրպագուներին: 
ՄԻջոցառումը վարեց Ավետ Բարսեղյանը: 

Երեկոյի բացումը ամենասիրված կատարումներով կատարեցին «Մենք փրոջեքթի» երիտասարդ ու տաղանդավոր արտիստները, ովքեր ապագայում իրենց նորություններով դեռ կուրախացնեն երկրպագուներին:

Նշենք, որ երեկոն կազմակերպել էին Հայկ Սերոբյանը և  «Մենք փրոջեքթի» պրոդյուսեր Անուշ Սաֆարյանը:
«Արտիստների ընտրության հարցում բավականին երկար ենք մտածել, հասկանալով, որ և՛ Սիրուշոն, և՛ Սարոն շատ սիրված արտիստներ են, ինչպես նաև Կարեն Սևակ բենդը, Ավետ Բարսեղյանը, ընտրությունը կանգ առավ նրանց վրա: Քանի որ նրանց ունեցած համերգների ձևաչափը մի փոքր տարբեր էր այդ մասով էինք մտածում, բայց հասկացանք, որ կապ չունի թե իրենք որտեղ և ինչպես են ելույթ ունենում, միևնույն է շատ պահանջված և սիրված արտիստներ են»,- մանրամասնեց երեկոյի կազմակերպիչ Անուշ Սաֆարյանը: 

Անդրադառնալով այս ձևաչափի միջոցառումներին՝ Անուշ Սաֆարյանը նշեց, որ այս մասշտաբի միջոցառումների կազմակերպումը շատ է կարևորում, քանի որ սա ևս մեկ առիթ է գալ լիցքաթափվելու և լավ ժամանակ անցկացնելու, ինչն, իր խոսքով, մեզ շատ է հարկավոր:

Հանդիսատեսի թվում էին Սիրուշոյի ծնողները՝ դերասան Հրաչյա Հարությունյանը և երգչուհի Սյուզան Մարգարյանը, ինչպես նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:


Օրվա ամենաթեժ պահերը՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում:

         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել