Ուկրաինայի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերում Բելգորոդի մարզի Կրասնոյարուժյան շրջանում, շրջանի բնակիչներին տեղափոխում են անվտանգ վայրեր, տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Մենք տագնապալի առավոտ ենք ունեցել, թշնամու ակտիվություն կա Կրասնոյարուժյան շրջանում։ Համոզված եմ, որ մեր զինծառայողները կանեն ամեն բան, որպեսզի հաղթահարեն առաջացած սպառնալիքը։ Բայց մեր բնակչության կյանքը եւ առողջությունն ապահովելու համար մենք սկսում ենք տեղափոխել Կրասնոյարուժյան շրջանում ապրող մարդկանց ավելի անվտանգ տեղեր»,- ասել է նա, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել