Զապորոժիեի ԱԷԿ-ի սառեցման համակարգի մոտ սկսված հրդեհը, որն առաջացել էր Ուկրաինայի ԶՈւ գնդակոծության հետեւանքով, տեղայնացվել է։ Այս մասին տեղեկացրել է ԶԱԷԿ-ի Ռուսաստանի կողմից նշանակված վարչությունը։
Նշվում է, որ հետագա այրման վտանգ չկա։
Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը, հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է։
Հիշեցնենք, որ գիշերը հայտնի է դարձել ԶԱԷԿ-ի տարածքում սկսված հրդեհի մասին։ Ուկրաինան եւ Ռուսաստանը պատասխանատվությունը դրել են մեկը մյուսի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել