Խանումյան Հայկոն զգուշացրել է Արևմոքին, որ եթե անտեսվեն Սյամոյի գաղափարները՝ վերաբերող Արցախի կարգավիճակին, ապա վաղը կամ մյուս օրը Արևմուտքին հակադրվող բևեռն օգտվելու է առիթից՝ կրկին խառնելով տարածաշրջանը:

Իրականում Խանումյան Հայկոյի նախազգուշացումն ուղղված է ոչ թե Արևմուտքին, այլ՝ թուրքերին: Սյամոն կանխազգում է, որ տարածաշրջանում ու աշխարհում կարող է այնպես փոխվել իրավիճակը, որ անգամ Ադրբեջանի պետականությունը կանգնի ոչնչացման եզրին, իսկ քանի որ Սյամոն իր հիմնական հայրենիքը համարում է հենց Ադրբեջանը, ապա նրա համար կարևոր է, որպեսզի Բաքուն խուսափի նմանատիպ փորձությունից: Խուսափելու համար Արցախին պետք է տրվի իբր ինչ-որ ձևական կարգավիճակ ու շանս՝ Սյամոյին՝ Ադրբեջանի կազմում Արցախը «ռուլիտ» անելու: Սյամոն գիտի, որ թուքերրը դեմ չեն լինի, եթե ինքն Արցախում «նայող» կարվի ու հենց այդ հաշվարկով է, որ այդ միտքն է պրոպագանդում:

Բայց Սյամոն ու Հայկոն չեն հասկանում, որ Ադրբեջանն իրականում շատ հեռուն գնացող նպատակներ ունի՝ Երևանի գրավումը, որն իրականացնելու է կա՛մ տանկերով, կա՛մ խաղաղ ճանապարհով, քանի որ արդյունքը բոլոր դեպքերում նույնն է լինելու՝ Հայաստանի հայաթափումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել