Բայց արդյոք դա սկզբունքորեն կարո՞ղ է արցախահայերի համար լուծում հանդիսանալ մի դեպքում, երբ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ձեռք բերելու դեքում էլ Արցախի հայ բնակչությունը ձեռք է բերելու Ադրբեջանի քաղաքացիություն: Մի՞թե Սյամոն կարծում է, թե կգտնվի գեթ մեկ արցախցի, որը կհամաձայնվի ձեռք բերել ադրբեջանական անձնագիր:
Սյամոն թքած ունի, թե ով կհամաձայնվի, կամ ով դեմ կլինի. նրա համար առաջնայինը «Զանգեզուրի միջանցքն» է, որի մասին, ի դեպ, ակնարկել է Խանումյան Հայկոն իր նոր հարցազրույցում. Ադրբեջաբի տեսանկյունից տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն անհնար է համարվում, քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» իրենց պայմաններով չի գործում, և այս մասին մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել