Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայնտեց Փոքր Վեդիի համայնքապետ Կարեն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Դեպքը տեղի էր ունեցել մայիս ամսին: Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ 45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր:

Հիշեցնենք նաև, որ դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել):

Նշենք, որ երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ և նա պատասխանատվության չի ենթարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել