Դիետոլոգ Նիկոլայ Միլլերը ձմերուկն անվանել է իդեալական դիետիկ դեսերտ, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով, նորմալացնում է օրգանիզմում ջրի հավասարակշռությունը և բարելավում տրամադրությունը:
Ընդ որում, ձմերուկի օրական օպտիմալ չափաբաժինը չպետք է գերազանցի 200-300 գ-ը, առավելագույնը՝ 500 գ-ը, պատմել է նա Life.ru-ին տված հարցազրույցում։ «Չնայած միջուկի համեմատաբար ցածր կալորիականությանը (մոտ 30 կկալ 100 գ արտադրանքի համար), ավելորդ սպառման դեպքում քաշի ավելացման վտանգ կա՝ ամենօրյա սննդակարգի կալորիականության ավելացման պատճառով», - զգուշացրել է Միլլերը: Նա նաև խորհուրդ է տվել երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողներին խուսափել ձմերուկ ուտելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել