Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ։ Նա ոչ մի բառ չի ասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, անգամ չի ուղղորդել, թե ինչպես պահեն իրենց ՔՊ-ականներն այս օրերին, որ ավելորդ հույզեր չբորբոքեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։

Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում եւ պետության մասին մտավարժանքներ անում, անգամ ՔՊ-ականները չեն կարողանում հասկանալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել