Բագրատ Սրբազանն այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խաղաղ անհնազանդության միջոցառումներից հետո այսօր երեկոյան ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ ու երթեր են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։

Սրբազանը հազարավոր քաղաքացիների հետ այցելու է բուհական հաստատություններին՝ ուսանողներին կոչ անելով միանալ շարժմանը։ Գրեթե բոլոր հաստատությունները միացել են նրան, և երթ են իրականացնում Երևանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել