Գնում ենք միանանք Սրբազանին, ապա շարժվենք Հանրպետության հրապարակ ու սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը, որ տեղի է ունենալու հենց Հանրապետության հրապարակում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Բոլորի մոտ այս օրերին առաջացել է հավատի մի յուրատեսակ էներգիա, ես էլ պարզ կասեմ՝ եթե այսքան ջանք, այսքան  եռանդ ու էներգիա ենք ներդրել ու հաջողության չենք հասել, ուրեմն մեղավորը մենք ենք, պետք է հասնենք հաջողության ու այս պայքարը արժանապատիվ կերպով տանենք մինչև վերջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ժամը 11-ից Աբովյան քաղաքից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել