Tert.am-ը գրում է.

Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։  

«Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում, արդեն այդ փուլին են հասել։ Հիմա ինչ ուզում ասում են արդեն, չեղած բաները պարզաբանելու կարիք չկա »,- նշեց Սրբազանը։ 

Ըստ նրա՝ սովետական շրջանում էլ են ճնշումներ եղել Եկեղեցու վրա, իսկ ի՞նչ եղավ ԽՍՀՄ-ի հետ։ Գարեգին Առաջին Հոգելույս Վեհափառն է իրեն ձեռնադրել և Բագրատ անունը կնքելը 1937թ ՊԱԿ-ի բանտում գնդակահարված և անհայտության մեջ թաղված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի անունով։  

«Եկեղեցուն ի՞նչ եղավ՝ ոչ մի բան, բայց Սովետական միությունը չկա ու չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, հատկապես մեր բարձրաստիճան հոգևորականները գիտեն ճշմարտությունն ինչ է և այստեղ ինձ աջակցելու խնդիր չէ, հիմա ուղղակի ամենն ավելի լսելի է դարձել »,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել