Tert.am-ը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։

Ճանապարհին Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության։

«Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է, մեզ մոտ առաջին ու վերջին շարքը նույնն է։ Ես որևէ կերպով չեմ ուզի որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից այդ բոլորից ազատվելու, վերականգնվելու և ինքնամարքվելու ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է»,- հայտարարեց նա։

Սրբազանը շեշտեց, որ մենք հաղթանակի կարիք ունենք և կարոտ ենք մնացել հաղթանակի։

«Այս երթը մեզ համար պետք է դառնա այդ հաղթանակի երթը, ինչպես ասել եմ՝ սա չակնկալիքների պայքար է, ոչ մի ակնկալիք չկա միայն ու միայն հայրենիքի ու պատիվ ստանալու, ովքեր հավատում են այս ճշմարտությանը, նրանք մաս են կազմելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել