Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում Ապարանի վարչական տարածքում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել