Գերմանիան պատրաստ է հնարավոր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։

Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X-ի էջում․

«1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը:

Գերմանիան պատրաստ է ցուցաբերել ողջ հնարավոր աջակցությունը կայուն խաղաղության ճանապարհին»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել