Lurer.com-ը գրում է.


Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հայտարարությանը։

«Եսայի քահանա Արթենյանը ասում է, որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք։

Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,-գրել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Եսայի քահանա Արթենյանը հայտարարել էր, որ «Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել