րևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչ Իսրայելին, քանի որ պայմանները շատ տարբեր են, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից հետո։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։

Բայց Ուկրաինայում չկան այդ բազաներ։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել, հանգամանքները լրիվ այլ են»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել