Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հաղորդվում է, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել