Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի Կարս քաղաքում Հայաստանի քաղաքացիների կոշիկների մեջ ոսկու ձուլակտորներ են հայտնաբերվել։

Այս մասին, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնում են Թուրքիայի իրավապահ մարմինները։

Ըստ տեղեկությունների՝ ստուգման ընթացքում մաքսանենգության և կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել երկու անձի։

Խուզարկության ժամանակ կասկածյալների կոշիկների մեջ հայտնաբերվել է 1 կգ-ից մի փոքր ավելի կշռող ոսկու յոթ ձուլակտոր։ Նշվում է, որ ձուլակտորի շուկայական արժեքը կազմում է 3,5 մլն լիրա։

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել