Lurer.com-ը գրում է.
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ կիսվելով ԵՄ առաքելության հայտարարությամբ։
«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կատարում է թափանցիկություն ապահովելու էական գործառույթ։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ համագործակցության համար։ Եթե կան մտահոգություններ՝ դրանք պետք է հասցեագրվեն անվտանգ միջավայրում, օրինակ Վրաստանում Եվրոպական միության առաքելությունն այն ապահովում է բոլոր կողմերի հետ իր կանոնավոր շփումներով»,– գրել է Կլաարը։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=565659&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել