Այսօր՝ մարտի 30-ին, իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում Երևանի Մյասնիկյան պողոտայում կանխվել է մի խումբ անձանց, այդ թվում՝ երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է  տեղի ունենում, որը վերածվել է ավելի քան 10 անձի մասնակցությամբ ծեծկռտուքի։

Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա  Վահրամ Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին  և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ  Հ․-ին։

Աղբյուրը հայտնում է, որ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։

Դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել