Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գարիկ Աֆրիկյանի վարած «Ford Transit» և 24-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/03/28/1258542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել