ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բայդենը Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին Նովրուզ Բայրամի կապակցությամբ։ Իր ուղերձում Բայդենը, մասնավորապես, գրել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր շարունակական հավատարմությունը մեր երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը կնպաստի հետագա սերունդների համար տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»։

Նա նաև Ալիևի հետ ընթացիկ տարվա ընթացքում տարածաշրջանային կապերի խթանման և տնտեսական զարգացման ընդլայնման ուղղությամբ աշխատելու ցանկություն է հայտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել