Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վթարի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/03/09/1257335
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել