Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանը լրացուցիչ 10000 զինվոր է ուղարկել Չինաստանի հետ սահման՝ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրներին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Հնդկաստանը որոշել է ուժեղացնել 532 կմ սահմանի պաշտպանությունը Պեկինի հետ տարածքային վեճի գոտում, մի հատված, որը բաժանում է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանը հյուսիսային հնդկական Ուտարախանդ և Հիմաչալ–Պրադեշ նահանգներից։ Նշվում է, որ համալրումները կմիանան այնտեղ արդեն տեղակայված երկու հարյուր հազար հնդիկ զինվորներից բաղկացած ռազմական կոնտինգենտին։

Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև սահմանազատված սահմանի բացակայության խնդիրը գոյություն ունի տասնամյակներ շարունակ և շարունակում է լարվածության աղբյուր լինել։ Իրավիճակը կարգավորելու փորձերն անհաջողությամբ են պսակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել