Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 4 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։

Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում է։ Այս պահին հրշեջները շարունակում են աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել