168.am-ը գրում է․

Վլադիմիր Պուտինի ծրագրերում Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկա պահին բարձր մակարդակով ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել