Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի ոչ միայն հնարավոր համաճարակներին և խոշոր աղետներին, այլև ռազմական բախումներին։ Այս մասին Neue Osnabruecker Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Կառլ Լաուտերբախը։

«Հիմարություն կլիներ ասելը, որ մենք չենք պատրաստվելու ռազմական հակամարտությանը, և այդ ժամանակ այն տեղի չի ունենա։ Ոչինչ չանելը տարբերակ չէ: Առողջապահության համակարգում հեղափոխություն է պետք»,- նշել է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել