Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել